Ֆուտբոլի Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» նորանշանակ գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը Մյունխենում խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում «Բավարիայի» հետ առաջիկա դիմակայության մասին:
«Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ցուցադրենք որակյալ խաղ եւ վաստակենք միավոր: «Բավարիան» թույլ կողմեր չունի: Անիմաստ է վերահսկել որեւէ խաղացողի: Կձգտենք խաղալ կոմպակտ եւ տարածություն չտալ մրցակցին:
Երեք տարի մենք ունեինք խնդիրներ: Բերդիեւի դրած խաղը օգնեց մեզ հասնել արդյունքի: Մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ մենք կհայտնվենք Մյունխենում՝ Չեմպիոնների լիգայի խաղի:
Այստեղ խաղալը հեշտ չէ: «Բավարան» կունենա ֆանատների մեծ աջակցություն: Տղաները պետք է կարողանան հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունն ու ապրումները»,- Իվան Դանիլյանցի խոսքը մեջբերում է rg-ն:
Սեպտեմբերի 13-ին կայանալիք «Բավարիա» - «Ռոստով» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում