00:22  ,  11 սեպտեմբերի, 2016

«Բարսելոնայի» սենսացիոն պարտությունը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Ալավեսին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:

«Բարսելոնայի» մեկնարկային կազմում չէին Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսն ու Անդրես Ինյեստան, որոնք փոխարինման դուրս եկան երկրորդ խաղակեսում, սակայն նրանք էլ չկարողացան շտկել դրությունը, եւ կատալոնական ակումբը չկորզեց նույնիսկ մեկ միավոր:

«Բարսելոնան» 6 միավորով չորրորդ տեղում է: Առաջատարը «Ռեալն» է՝ 9 միավոր: 7 միավոր ունի «Սեւիլիան», որը 2:1 հաշվով հաղթել է «Լաս Պալմասին» (6 միավոր):

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 1:2

Ժերեմի Մաթյո, 46 - Դեյվերսոն Բրում, 39, Իբայ Գոմես, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում