13:19  ,  10 սեպտեմբերի, 2016

Ռիո-2016. Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Հովակիմյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է սեպտեմբերի 8-ին Ռիոյում մեկնարկած 15-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Մարգարիտա Հովակիմյան. լող

Ծնվել է 1995 թվականի ապրիլի 15-ին։

Անձնական մարզիչն է  Այծեմնիկ Մինասյանը։

Ամուսնացած չէ։

Ռիո-2016-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի շնորհիվ:

Մարգարիտա Հովակիմյանը լողով մարզվում է 2005 թվականից: 2010 թվականին Ռուսաստանի Տյումեն քաղաքում տեղի ունեցած լողի սահմանափակ հնարավորություններով մարզիկների Ռուսաստանի առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ՝ բրաս եւ ազատ լողաոճերում։ Այստեղ նա  լրացրել է Ռուսաստանի լողի առաջին նորման: 2011 թվականին Ռուսաստանի Դերժինսկ քաղաքում անցկացված մրցաշարում տարբեր մրցաձեւերում նվաճել է 6 մեդալ՝ երեք արծաթ, երկու բրոնզ եւ մեկ ոսկի։ 2012 թվականին մասնակցել է Լոնդոնի 14-րդ պարալիմպիկ խաղերին:

Մարգարիտա Հովակիմյան

«Չեմ պատկերացնում օրս առանց լողավազանի։ Արդեն շուրջ 11 տարի է զբաղվում եմ լողով, բայց պրոֆեսիոնալ լողով զբաղվում եմ վերջին 8 տարիներին։ Առաջին մրցումս եղել է 2010-ին, որտեղ ես դրաձա արծաթե մեդալակիր։ Հետո Դերժինսկում արդեն բարելավեցի արդյունքս եւ հասա ոսկուն, ինչպես նաեւ արծաթ ու բրոնզ տարբեր լողաոճերում։ Այսպիսի արդյունքներ ունեմ նաեւ Հայաստանի առաջնություններում։ Կցանկանայի հաղթանակներ տանել նաեւ այլ երկրներում` բարձր պահելով Հայաստանի անունը։ Ձգտում եմ հաջողություններ ունենալ լողում»:

Ռիո-2016-ում Մարգարիտա Հովակիմյանը 50 մետր ազատ լողաոճում մեկնարկի դուրս կգա սեպտեմբերի 10-ին, 100 մետր բրասում՝ սեպտեմբերի 11-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով