16:09  ,  7 սեպտեմբերի, 2016

Չավի. Ռոնալդուի բախտը չի բերել

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին անդրադարձել է Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի համեմատությանը:

«Մտքի ու ֆիզիկական արագության առումով ոչ ոք չի կարող համեմատվել Մեսիի հետ: Նա, միանշանակ, լավագույնն է աշխարհում:

Միայն հիմարը Կրիշտիանու Ռոնալդուին չի համարի բարձրակարգ խաղացող, սակայն նրա բախտը չի բերել Մեսիի ժամանակաշրջանում ծնվելու հարցում: Նրանց համեմատում են միայն նրանք, ովքեր կապ ունեն Մադրիդի հետ:

Լեոն դեռ 29 տարեկան է, եւ շատ երիտասարդ է ֆուտբոլային առումով: Ես մինչեւ 28 տարեկան տիտղոս չէի նվաճել Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հետ: Իսկ Մեսին մինչեւ օրս արդյունք է ցուցադրում ամեն 5 խաղից չորսում»,- քաթարյան «Ալ Սադի» կիսապաշտպան Չավիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ վերջին 6 տարիներին «Ոսկե գնդակին» արժանացել են միայն Մեսին ու Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news