10:11  ,  7 սեպտեմբերի, 2016

The Sun. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին արգելել են խաղերից հետո փոխանակել մարզաշապիկները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին արգելել է խաղերից հետո մրցակիցների հետ փոխանակել մարզաշապիկները: The Sun-ի համաձայն՝ նման որոշում է կայացվել խնայողության նկատառումներով:

«Ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել է չփոխանակել մարզաշապիկները՝ խնայողության նկատառումներով: Ծիծաղելի է՝ հաշվի առնելով, թե մանչեսթերցիներն ինչ եկամուտ ունեն»,- The Sun-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդին» մոտ աղբյուրը:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդն» իրականացրել էր ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը՝ 105 միլիոն եվրոյով ձեռք բերելով Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը 42 միլիոն եվրո էր վճարել Դորտմունդի «Բորուսիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում