Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Մոլդովայի թիմին:
Մոլդովայում կայացած խաղում հայկական թիմն առաջին րոպեին գոլ է բաց թողել, սակայն երկրորդ խաղակեսում Էդգար Մովսիսյանի եւ Վահան Բիչախչյանի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ է տարել, հայտնում է ՀՖՖ կայքը:
Հիշեցնենք, որ Մոլդովայի եւ Հայաստանի Մ-19 հավաքականների միջեւ առաջին ընկերական խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում