ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է Ստամբուլի «Բեշիկթաշի» հայտացուցակը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարի համար:
Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բացակայում է հայտացուցակից: Դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում նա ստացել էր ծնկի վնասվածք: Օզբիլիսի մոտ ախտորոշվել էր ոսկրային հյուսվածքի այտուցում: Նա արդեն վերականգնողական փուլ է սկսել թուրքական ակումբում, բայց խաղադաշտ վերադառնալու ժամկետը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թուրքական ակումբի մրցակիցները լինելու են իտալական «Նապոլին», Կիեւի «Դինամոն» ու Լիսաբոնի «Բենֆիկան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի