00:40  ,  6 սեպտեմբերի, 2016

ԱԱ-2018. Իսպանիայի 8 գոլերը, Բեյլի դուբլն ու օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում սեպտեմբերի 5-ին անցկացվեցին D, G եւ I խմբերի առաջին տուրի խաղերը:

G խմբում Իսպանիայի հավաքականը 8 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը, իսկ իտալացիները 3:1 հաշվով արտագնա հաղթանանակ տարան Իսրայելի նկատմամբ: Իսպանացիները 7 գոլ խփեցին ընդմիջումից հետո: Դուբլի հեղինակ դարձան «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ու Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Ալվարո Մորատան, որը փոխարինման դուրս գալուց հետո 2 գոլ խփեց մեկ րոպեում:

Կոսովոյի հավաքականն անցկացրեց առաջին պաշտոնական խաղն ու վաստակեց առաջին միավորը: Կոսովոյի թիմը հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Ֆինլանդիայի հետ՝ 1:1:

Ուկրաինայի հավաքականն Անդրեյ Շեւչենկոյի գլխավորությամբ դատարկ ստադիոնում տնային ոչ ոքի խաղաց իսլանդացիների հետ՝ 1:1: Ուկրաինայի հավաքականի առաջատարներից Եվգենի Կոնոպլյանկան 83-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց 1:1 հաշվի ժամանակ: Դա Շեւչենկոյի նորամուտի խաղն էր Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ուելսի հավաքականը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի դուբլի օգնությամբ տանը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոլդովայի նկատմամբ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, առաջին տուր

G խումբ

Իսպանիա – Լիխտենշտեյն՝ 8:0

Դիեգո Կոտսա, 10, 66, Սերջի Ռոբերտո, 55, Դավիդ Սիլվա, 59, 90+2, Վիտոլո, 60, Ալվարո Մորատա, 82, 83

Իսրայել – Իտալիա՝ 1:3

Բեն Հաիմ, 32 – Գրացիանո Պելե, 14, Անտոնիո Կանդրեւա, 31 (11մ), Չիրո Իմոբիլե, 83

Հեռացում՝ Ջորջո Կյելինի, 55 (Իտալիա)

Ալբանիա – Մակեդոնիա՝ 1:1 (խաղն 80-րդ րոպեին դադարեցվել է հերդառատ անձրեւի պատճառով)

Արմանդո Սադիկու, 9 – Եզջան Ալիոսկի, 51

D խումբ

Ուելս – Մոլդովա՝ 4:0

Սեմ Վուկս, 38, Ջոյ Ալեն, 44, Գարեթ Բեյլ, 50, 90+5 (11մ) 

Սերբիա – Իռլանդիա՝ 2:2

Ֆիլիպ Կոստիչ, 62, Դուշան Տադիչ, 69 (11մ) – Ջեֆ Հենդրիկ, 3, Դարլի Մրֆի, 81

Վրաստան – Ավստրիա՝ 1:2

Ջանո Անանիձե, 78 – Մարտին Հենտերեգեր, 16, Մարկ Յանկո, 42

I խումբ

Խորվաիա – Թուրքիա՝ 1:1

Իվան Ռակիտիչ, 44 (11մ) – Հական Չալհանօղլու, 45+3

Ֆինլանդիա – Կոսովո՝ 1:1

Պաուլուս Ալաջուրի, 18 – Վալոն Բերիշա, 60 (11մ.)  

Ուկրաինա – Իսլանդիա՝ 1:1

Անդրեյ Յարմոլենկո, 41 – Ալֆրեդ Ֆինբոգասոն, 6

Չիրացված 11 մետրանոց՝ Եվգենի Կոնոպլյանկա, 83 (Ուկրաինա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում