Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը չանցավ առանց լուրջ վնասվածքների: Daily Mail-ը ներկայացրել է Ռիո-2016-ի ամենասարսափելի վնասվածքները, որոնց թվում է նաեւ հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի ձեռքի վնասվածքը:
77 կգ քաշայինների պայքարի պոկում վարժությունից հետո 2016թ. Եվրոպայի չեմպիոնը 174 կգ արդյունքով երկրորդ տեղում էր, սակայն հրում վարժությունում 195 կգ-ին երկրորդ մոտեցման ժամանակ վնասեց ձեռքը եւ չկարողացավ շարունակել պայքարը: 20-ամյա Կարապետյանն անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց: Նա արդեն Հայաստանում է եւ լավ է զգում իրեն:















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:27 , 28 սեպտեմբերի 
20:47 , 28 սեպտեմբերի 
19:38 , 28 սեպտեմբերի
19:05 , 28 սեպտեմբերի
18:47 , 28 սեպտեմբերի
18:05 , 28 սեպտեմբերի
17:17 , 28 սեպտեմբերի
17:03 , 28 սեպտեմբերի
16:02 , 28 սեպտեմբերի
15:08 , 28 սեպտեմբերի