16:50  ,  22 օգոստոսի, 2016

Ուսեյն Բոլթը ծննդյան օրվա գիշերն անցկացրել է 20-ամյա ուսանողուհու հետ (ֆոտո)

9-ակի օլիմպիական չեմպիոն, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի փակման օրը՝ օգոստոսի 21-ին, նշել է ծննդյան 30-րդ տարեդարձը:

El Globo-ի համաձայն՝ 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը գիշերն անցկացրել 20-ամյա ուսանողուհի Ջադի Դուարտեի հետ, որը հրապարակել է մարզիկի հետ լուսանկարներ:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում աշխարհի 11-ակի չեմպիոն Բոլթը նվաճել էր 3 ոսկե մեդալ՝ հաղթելով 100 եւ 200 մետր վազքում ու 4x100 մետր փոխանցումավազքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում