Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է լեգենդար «Մարականա» ստադիոնում: Պարային բազմաթիվ ներկայացումներից ու տարբեր շոուներից հետո մարզիկները դուրս եկան շքերթի: Հայաստանի դրոշակակիրն է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը 20 տարի անց օլիմպիական ոսկե մեդալ էր պարգեւել Հայաստանին: «Մարականայով» իրենց դրոշներով անցնում են 207 երկրների ներկայացուցիչներ:
Ներկայացումները դեռ շարունակվում են: Քիչ անց Ռիոն օլիմպիական դրոշը կփոխանցի Տոկիոյին, որը հյուրընկալելու է հաջորդ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:












Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի