03:22  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Բրազիլիան՝ առաջին անգամ ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Նեյմարը՝ եզրափակիչի հերոս (ֆոտոշարք)

Բրազիլիայի հավաքականն առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի տղամարդկանց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Ռիո-2016-ի եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը «Մարականա» ստադիոնում մրցեց Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Բրազիլացիներից Նեյմարը բացեց հաշիվը, սակայն Մեյերը վերականգնեց հավասարությունը:

Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին բրազիլացիները: Գերմանիայի թիմից 5-րդ հարվածի ժամանակ Նիլս Պետերսենը չգրավեց դարպասը: Բրազիլացիների դարպասապահ Վեվերտոնը դարձավ սեյվի հեղինակ: Նեյմարը խփեց բրազիլացիների հաղթականը գոլը՝ 5:4:

Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր

Բրազիլիա - Գերմանիա՝ 1:1 (11մ՝ 5:4)

Նեյմար, 27 - Մաքսիմիլիան Մեյեր, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում