00:10  +04,  21 օգոստոսի, 2016

Յանա Եգորյանը սիրո խոստովանությամբ եւ ամուսնության առաջարկով մի քանի հազար հաղորդագրություն է ստացել

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի թիմի առաջատարներից Յանա Եգորյանը խոստովանել է, որ հաղթանակներից հետո ավելի քան հինգ հազար կարճ հաղորդագրություն է ստացել սիրո խոստովանություններով եւ ամուսնության առաջարկներով:

«Երբ կարդում եմ այդ հաղորդագրությունները՝ այդ տղամարդիկ կարծում են, որ իմ կողքին կանգնած են, այնքան ընդգրկուն են գրում, մեծ հաղորդագրություններ են: Իհարկե, հաճելի է, բայց դրանք միայն հաղորդագրություններ են: Իմ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է kp.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռիոյում Յանա Եգորյանը նվաճեց անհատական եւ թիմային պայքարի ոսկե մեդալները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: