01:07  +04,  18 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ֆուտբոլի օլիմպիական եզրափակիչում՝ Բրազիլիա - Գերմանիա

Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում Բրազիլիայի հավաքականի մրցակիցը կլինի Գերմանիայի թիմը, որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասավ Նիգերիայի ֆուտբոլիստների նկատմամբ: Հաշիվը 9-րդ րոպեին բացեց Լուկաս Կլոստերմանը, իսկ հանդիպման նախավերջին րոպեին Նիլս Պետերսենը խփեց երկրորդ գոլը:

Կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում Բրազիլիայի հավաքականը 6:0 հաշվով հաղթել էր Հոնդուրասին: 

Եզրափակիչը օգոստոսի 20-ին է: Նույն օրը Նիգերիան ու Հոնդուրասը կվիճարկեն բրոնզե մեդալները:

Ռիո-2016. Օլիմպիական խաղեր

Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշար, կիսաեզրափակիչ

Նիգերիա - Գերմանիա՝ 0:2

Լուկաս Կլոստերման, 9, Նիլս Պետերսեն, 89 

Բրազիլիա - Հոնդուրաս՝ 6:0

Նեյմար, 1, 90, 11մ, Գաբրիել Ժեսուս, 26, 35, Մարկինյոս, 51, Լուան, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: