Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ դուրս եկավ Բրազիլիայի հավաքականը: Երբեւէ Խաղերի չեմպիոնի տիտղոսը չնվաճած բրազիլացիները կիսաեզրափակիչում մրցեցին Հոնդուրասի թիմի հետ եւ առավելության հասան 6:0 հաշվով: Արդեն 15-րդ վայրկյանին հաշիվը բացեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, որը խփեց ամենաարագ գոլը Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Նա օգտվեց պաշտանի սխալից եւ հայտնվեց դարպասապահի դեմ:
Եզրափակիչում Բրազիլիայի հավաքականի մրցակիցը կլինի Նիգերիա - Գերմանիա զույգի հաղթողի հետ: Օգոստոսի 17-ին կայանալիք այս հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Եզրափակիչը օգոստոսի 20-ին է:
Ռիո-2016. Օլիմպիական խաղեր
Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշար, կիսաեզրափակիչ
Բրազիլիա - Հոնդուրաս՝ 6:0
Նեյմար, 1, 90, 11մ, Գաբրիել Ժեսուս, 26, 35, Մարկինյոս, 51, Լուան, 79
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի