21:14  ,  17 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Բասկետբոլի Լիտվայի հավաքականի անակնկալ պարտությունը 1/4 եզրափակիչում

Ռիոյի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի ֆավորիտներից Լիտվայի հավաքականն ավարտեց պայքարն արդեն քառորդ եզրափակիչում՝ խոշոր հաշվով պարտություն կրելով Ավստրալիայի հավաքականից՝ 64:90:

Ավստրալացիների մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Խորվաթիա - Սերբիա զույգի հաղթողը: Այս խաղը տեղի կունենա օգոստոսի 18-ին:

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Իսպանիան ու Ֆրանսիան (օգոստոսի 17-ին) ու Արգենտինան ու ԱՄՆ-ն (օգոստոսի 18-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում