16:20  ,  17 օգոստոսի, 2016

Մանչեսթերում Հենրիխ Մխիթարյանը բնակվում է հյուրանոցում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը դեռ ապրում է Մանչեսթերի Lowry Hotel հյուրանոցում, տեղեկացնում է Express-ը:

Մանչեսթերում Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանին հյուրընկալվել է նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը: Մխիթարյանը մոր հետ ճաշել է քաղաքի ռեստորաններից մեկում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար այս ամռանը 42 միլիոն եվրո էր վճարել Դորտմունդի «Բորուսիային»: Նախորդ հանգստյան օրերին նա նորամուտը նշեց Անգլիայի Պրեմյեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Բորնմութի» դեմ հաղթական խաղի 75-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում