Ամերիկուհի Էբի Դ՛Ագոստինոն մեծահոգի քայլով է առանձնացել Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի կանանց 5000 մետր վազքի կիսաեզրափակում: Մրցման ժամանակ ամերիկուհին նախ ընկել է, իսկ հետո օգնել է ոտքի կանգնել նորզելանդացի Նիկի Համբլինին, որը եւս ընկել էր՝ Դ՛Ագոստինոյին տապալելով իր հետ միասին:
Էբի Դ՛Ագոստինոն չէր հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը, սակայն Ռիո-2016-ի կազմակերպիչները որոշել են նրան տալ եզրափակիչին մասնակցելու հնարավորություն: նա վնասվածքով էր հատել եզրագիծը եւ վազքուղին լքել անվասայլակով, գրում է Daily Mail-ը:

















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի