12:25  ,  17 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արթուր Աբրահամն ու Լեւոն Արոնյանը՝ Հայաստանի օլիմպիական մեդալակիրների մասին (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը եւ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը սոցիալական ցանցերում անդրադարձել են Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեկանա ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի օլիմպիական ոսկուն ու Հայաստանի մյուս 3 արծաթե մեդալներին:

«Օլիմպիական ոսկի Հայաստանի համար: Իրոք, հպարտանում եմ մեր մարզիկներով Ռիո2016-ում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար:

«Հրաշալի է: Մեր առաջին ոսկե մեդալը Ռիոյում: Շնորհավորում եմ բոլորիս ու հատկապես Արթուր Ալեքսանյանի թիմին ու ընտանիքին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լեւոն Արոնյանը:

«Հայրենակիցը հպարտության առիթ տվեց մեզ: Օլիմպիական ոսկի: Առա՛ջ, Հայաստան»,- ֆեյսբուքյան էջում գրել Յուրա Մովսիսյանը:

«Հարգանք, հարգանք, հարգանք: Ռիոյի օլիմպիական չեմպիոն: Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալակիր է»,- ֆեյսբուքյան էջում գրել Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Հայաստանի մեկ ոսկե եւ 3 արծաթե մեդալ ունի մրցումային 12 օրերից հետո եւ 36-րդն է մեդալային հաշվարկում: Օլիմպիկան փոխչեմպիոն են դարձել հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը եւ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) ու Գոռ Մինասյանը (+105 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում