22:32  ,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մարմնամարզության վերջին ոսկե մեդալները նվաճեցին ԱՄՆ-ը, Գերմանիան ու Ուկրաինան

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում օգոստոսի 16-ին վիճարկվեցին մեդալների վերջին 3 հավաքածուները, որոնք արդեն գտել են իրենց տերերին:

Տղամարդկանց զուգափայտի մրցումներում հաղթեց ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը, պտտաձողի վարժությունում ոսկե մեդալ նվաճեց գերմանացի Ֆաբիան Համբյուխենը, իսկ կանանց ազատ վարժությունում ամենաուժեղն ամերիկուհի Սիմոնե Բիլսն էր:

Ռիո-2016, Սպորտային մարմնամարզություն

Տղամարդիկ, զուգափայտ

1. Օլեգ Վերնյաեւ (Ուկրաինա) - 16.041 միավոր

2. Դանիել Լեյվա (ԱՄՆ) - 15.900 

3. Դավիդ Բելյավսկի (Ռուսաստան) - 15.783

Կանայք, ազատ վարժություններ

1. Սիմոնե Բիլս (ԱՄՆ) - 15.966

2. Ալեքսանդրա Ռաիսման (ԱՄՆ) - 15.500 

3. Էմի Տինկլեր (Մեծ Բրիտանիա) - 14.933

Տղամարդիկ, պտտաձող

1. Ֆաբիան Համբյուխեն (Գերմանիա) - 15,766

2. Դանել Լեյվա (ԱՄՆ) - 15,500

3. Նիլ Ուիլսոն (Մեծ Բրիտանիա) - 15,466

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում