22:05  ,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ուսեյն Բոլթը դուրս եկավ 200 մետր վազքի կիսաեզրափակիչ

Ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 200 մետր վազքի կիսաեզրափակիչի ուղեգիր: Որակավորման փուլում 7-ակի օլիմպիական չեմպիոնը գրանցեց 20,28 վայրկյան արդյունք: Լավագույն արդյունքը կանադացի Անդրե դե Գրասինն էր՝ 20,09 վայրկյան:

Հիշեցնենք, որ 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Բոլթը Ռիո-2016-ում արդեն ոսկե մեդալ է նվաճել 100 մետր վաքում: Դրանից հետո նա նշել էր, որ պետք է աշխարհի ռեկորդ սահմանի 200 մետրում: 200 մետրի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է աշխարհի 11-ակի չեմպիոնին՝ 19,19 վայրկյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս