02:41  +04,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Օրվա մեդալակիրներն ու մեդալային հաշվարկը (աղյուսակ)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 15-ին վիճարկվում է մեդալների 17 հավաքածու: Մի շարք մեդալներ արդեն գտել են իրենց տերերին:

Մեդալային հաշվարկի ընթացիկ առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 22 արծաթե ու 24 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղ բարձրացած բրիտանացիներն ունեն 16 ոսկե, 17 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 14 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները պահպանում են չորրորդ տեղը եւ ունեն 11 ոսկե, 12 արծաթե ու 13 բրոնզե մեդալ:

Ռիո-2016. 10-րդ օր, եզրափակիչներ

Լող, կանայք, բաց ջուր, 10 կմ 

1. Շարոն վան Ռուվենդալ (Հոլանդիա)

2. Օրելի Մյուլեր (Ֆրանսիս)

3. Ռակելե Բրունի (Իտալիա)

Ձիասպորտ, կանայք, անհատական մրցում

1. Շարլոտա Դյուժարդին (Մեծ Բրիտանիա) - 93,857 միավոր

2. Իզաբել Բերտ (Գերմանիա) - 89,071

3. Կրիստինա Բրորինգ-Շպրեխե (Գերմանիա) - 87,142

Աթլետիկա, կանայք, մուրճի նետում

1. Անիտա Վլոդարչիկ (Լեհաստան) - 82,29 մետր (աշխարհի ռեկորդ)

2. Վենհյու Ժան (Չինաստան) - 76.75

3. Սոֆյե Հիթչոն (Մեծ Բրիտանիա) - 74.54

Աթլետիկա, կանայք, արգելավազք, 3000 մետր

1. Ռուտ Ջեբետ (Բահրեյն) - 8:59.75

2. Հիվին Կիյենգ Ջեպկեմոյ (Քենիա) - 9:07.12

3. Էմա Կոբերն (ԱՄՆ) - 9:07.63

Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, օղակների վարժություն

1. Էլեֆերիոս Պետրունիաս (Հունաստան) - 16,000 միավոր

2. Արտուր Սանետի (Բրազիլիա) – 15,766

3. Դենիս Աբլյազին (Ռուսաստան) - 15,700

Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, հենացատկ

1. Ռի Սե Գվան (Հյուսիսային Կորեա) - 15.691

2. Դենիս Աբլյազին (Ռուսաստան) - 15.516

3. Կենձո Սիրան (Ճապոնիա) - 15.449

Սպորտային մարմնամարզություն, կանայք, գերան

1. Սաե Վեւրս (Հոլանդիա) - 15,466 միավոր

2. Լորեն Հերնանդես (ԱՄՆ) - 15,333

3. Սիմոնա Բայլս - 14,733

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 85 կգ

1. Դավիդ Չակվետաձե (Ռուսաստան)

2. Ժան Բելենյուկ (Ուկրաինա)

3. Ջավիդ Գամզատով (Բելառուս), Դենիս Կուդլա (Գերմանիա)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 130 կգ

1. Նունյես Լոպես (Կուբա)

2. Ռիզա Կայալպ (Թուրքիա)

3. Սերգեյ Սեմյոնով (Ռուսաստան), Շաբահ Սարիատի (Ադրբեջան)

Հեծանվասպորտ (տրեկ), տղամարդիկ, օմնիում

1. Էլիա Վիվիանի (Իտալիա) - 207 միավոր

2. Մարկ Կավենդիշ (Մեծ Բրիտանիա) - 194 միավոր

3. Լասե Նորման Հանսեն (Դանիա) - 192 միավոր 

Բռնցքամարտ, 91 կգ

1. Եվգենի Տիշչենկո (Ռուսաստան)

2. Վասիլի Լեւիտ (Ղազախստան)

3. Ռուստամ Տուլագանով (Ուզբեկստան), Էրիսլանդի Սավոն (Կուբա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս