14:08  ,  15 օգոստոսի, 2016

Էդգար Մալաքյանը կարմիր քարտ է ստացել Կիեւի «Դինամոյի» դեմ խաղում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության չորրորդ տուրում «Ստալը» տանը 1:2 հաշվով պարտվել է Կիեւի «Դինամոյին»:

«Ստալի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել են Էդգար եւ Գոռ Մալաքյան եղբայրները: Էդգարը 74-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է երկրորդ դեղին քարտի պատճառով, իսկ Գոռը հանդես է եկել 83 րոպե: «Ստալը» 4 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով