10:48  ,  15 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Լեգենդար Մայքլ Ջոնսոնի ռեկորդն անցյալում է (ֆոտոշարք)

Հարավային Աֆրիկան ներկայացնող Վայդե վան Նիկերտը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 400 մետր վազքում հաղթեց աշխարհի ռեկորդով: 24-ամյա մարզիկը ոսկե մեդալի արժանացավ 43.03 վայրկյան արդյունքով:

400 մետր վազքի աշխարհի նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի լեգենդար արագավազարդ Մայքլ Ջոնսոնին, որը 1999 թվականի օգոստոսի 26-ին գրանցել էր 43,18 վայրկյան:

Արծաթե մեդալակիր դարձավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Կիրան Ջեյմսը, իսկ ամերիկացի Լաշի Մերիտը գրավեց երրորդ տեղը:

Ռիո-2016, աթլետիկա

Տղամարդիկ, 400 մետր

1. Վայդե վան Նիկերկ (ՀԱՀ) - 43.03 վարկյան

2. Կիրան Ջեյմս (Գրենադա) - 43,76

3. Լաշի Մերիտ (ԱՄՆ) – 43,85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում