02:09  ,  15 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Օրվա չեմպիոններն ու մեդալային հաշվարկը (աղյուսակ)

Ռիոյի Օլիմպիական խաղերում օգոստոսի 14-ի մրցումներից հետո ոչ պաշտոնական թիմային հաշվարկը շարունակում է գլխավորել ԱՄՆ-ն, որը նվաճել է 26 ոսկե, 20-ական արծաթե եւ բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղ է բարձրացել Մեծ Բրիտանիան՝ 14 ոսկե, 16 արծաթե, 7 բրոնզե մեդալ: Չինաստանը նահանջել է երրորդ տեղ՝ 14 ոսկե, 13 արծաթե, 17 բրոնզե մեդալ:

Հայաստանը մեդալ դեռ չի նվաճել: Հունահռոմեական ըմբշամարտի 75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում է աշխարհի չեմպիոն, 2012թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը պարտվեց մեկնարկային գոտեմարտում եւ մնաց առանց մեդալի: Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Ռոման Վլասովը, որը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչում հաղթել էր Արսեն Ջուլֆալակյանին:

Սպորտային մարմնամարզության նժույգի վարժության եզրափակիչում Հարություն Մերդինյանը գրավեց 7-րդ տեղը:

Օգոստոսի 14-ին պայքարից դուրս մնացին նաեւ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը:

Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր

Հունահռոմեական ըմբշամարտ, 59 կգ

1. Իսմայել Բորերո Մոլինա (Կուբա) 

2. Սինոբու Օտա (Ճապոնիա) 

3. Սթինգ-Անդրե Բերգե (Նորվեգիա) 

3. Էլմուրատ Տասմուրադով (Ոիզբեկստան)

Հունահռոմեական ըմբշամարտ, 75 կգ

1. Ռոման Վլասով (Ռուսաստան)

2. Մարկ Մեդսեն (Դանիա)

3. Հյոնվու Կիմ (Հարավային Կորեա)

3. Պետեր Բաչի (Հունգարիա)

Գոլֆ, տղամարդիկ, անհատական

1. Ջասթին Ռոուզ (Մեծ Բրիտանիա)

2. Հենրիկ Սթենսոն (Շվեդիա)

3. Մետ Քուչար (ԱՄՆ)

Աթլետիկա, մարաթոնյան վազք, կանայք

1. Ջեմիմա Սումգոնգ (Քենիա)՝ 2:24:04

2. Յուիս Ջեկիրուի Կիրվա (Բահրեյն)՝ 2:24:13 

3. Մարե Դիբաբա (Եթովպիա)՝ 2:24:30

Հրաձգություն, հրացան մանրագնդակ, 50 մետրից, 3 դիրքից, տղամարդիկ

1. Նիկոլո Կամպրիանի (Իտալիա)

2. Սերգեյ Կամենսկի (Ռուսաստան)

3. Ալեքսիս Ռենո (Ֆրանսիա)

Առագաստանավ, տղամարդիկ, RS:X (վինդսերֆինգ)

1. Դորիան վան Ռեյսելբերգե (Հոլանդիա)

2. Նիկ Դեմփսի (Մեծ Բրիտանիա)

3. Պյեր Լե Կոկ (Ֆրանսիա)

Առագաստանավ, կանայք, RS:X (վինդսերֆինգ)

1. Շարլին Պիկոն (Ֆրանսիա)

2. Չեն Պեյնա (Չինաստան)

3. Ստեֆանիա Ելֆուտինա (Ռուսաստան)

Սպորտային մարմնամարզություն

Ազատ վարժություններ, տղամարդիկ

1. Մաքս Ուիթլոք (Մեծ Բրիտանիա)

2. Դիեգո Հիպոլիտո (Բրազիլիա)

3. Արթուր Մարիանո (Բրազիլիա)

Հենացատկ, կանայք

1. Սիիմոնե Բայլս (ԱՄՆ)

2. Մարիա Պասեկա (Ռուսաստան)

3. Ջուլյա Շտայնգրուբեր (Շվեյցարիա)

Նժույգի վարժություն, տղամարդիկ

1. Մաքս Ուիթլոք (Մեծ Բրիտանիա)՝ 15,966

2. Լուիս Սմիթ (Մեծ Բրիտանիա)՝ 15,833

3. Ալեքսանդր Նադուր (ԱՄՆ)

Զուգահեռ պտտաձողեր, կանայք

1. Ալյա Մուստաֆինա (Ռուսաստան)

2. Մեդիսոն Քասիան (ԱՄՆ)

3. Սոֆի Շեդեր (Գերմանիա)

Թենիս, զուգախաղ, կանայք

1. Եկատերինա Մակարովա - Ելենա Վեսնինա (Ռուսաստան)

2. Մարտինա Հինգիս - Տիմեա Բաչինսկի (Շվեյցարիա)

3. Լյուցիա Շաֆարժովա - Բարբորա Ստրիցովա (Չեխիա)

Թենիս, խառը զուգախաղ

1. Բետանի Մատեկ-Սանդս / Ջեք Սոք (ԱՄՆ)

2. Վինուս Ուիլյամս / Ռաջիվ Ռամ (ԱՄՆ)

3. Լյուցիա Գրադեցկա / Ռադել Շտեպանեկ (Չեխիա)

Ջրացատկ, 3 մետր ոստնակ, կանայք

1. Շի Տինմաո (Չինաստան) 

2. Հե Ցզի (Չինաստան) 

3. Տանյա Կանյոտո (Իտալիա)

Հրապարակային հեծանվավազք, տղամարդիկ, սպրինտ

1. Ջեյսոն Քենի (Մեծ Բրիտանիա)

2. Կալում Սքիներ (Մեծ Բրիտանիա)

3. Դենիս Դմիտրիեւ (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English