22:32  +04,  14 օգոստոսի, 2016

Ռիոյում ատրճանակի սպառնալիքով կողոպտել են ամերիկացի վեցակի օլիմպիական, 39- ակի աշխարհի չեմպիոնին

ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ չորս ամերիկացի լողորդնեն դարձել են զինված կողոպուտի զոհ: Տուժածների թվում է նաեւ վեցակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների 39-ակի ոսկե մեդալակիր, 32-ամյա Ռայան Լոխտեն, հաղորդում է NBC-ն:

Ամերիկացի մարզիկներին կողոպտել են զինված մարդիկ, որոնք օլիմպիական ավանի ճանապարհին մոտեցել են նրանց եւ սկզբում ասել են, թե ոստիկանության ներկայացուցիչներ են, հետո ատրճանակի սպառնալիքով պահանջել են դրամապանակները:

ՄՕԿ-ի ներկայացուցիչ Մարկ Ադամսը ստիպված է եղել հերքել սեփական հայտարարությունը, թե կողոպուտ տեղի չի ունեցել: Ընթանում է հետաքննություն: Ամերիկացի մարզիկները համագործակցում են Ռիոյի ոստիկանության հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: