21:27  +04,  14 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ռուսաստանն առաջին անգամ տիտղոս նվաճեց թենիսի զուգախաղում

Ռուսաստանցիներ Եկատերինա Մակարովան ու Ելենա Վեսնինան նվաճեցին Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մրցաշարի զուգախաղի չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակիչում Մակարովան ու Վեսնինան 6:4, 6:4 հաշվով առավելության հասան շվեյցարացիներ Տիմյա Բաչինսկու եւ Մարտինա Հինգիսի նկատմամբ:

Ռուսաստանն առաջին անգամ է չեմպիոնական տիտղոս նվաճում թենիսի զուգախաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: