03:04  ,  13 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Թենիսի տղամարդկանց կիսաեզրափակիչի զույգերը

Հայտնի դարձան Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը:

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, բրիտանացի Էնդի Մարեյը քառորդ եզրափակիչում ուժեղ էր ամերիկացի Սթիվ Ջոնսոնից եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ճապոնացի Կեի Նիսիկորիի հետ:

Կիսաեզրափակիչի մյուս զույհը կազմել են իսպանացի Ռաֆայել Նադալն ու արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն: Կիսաեզրափակիչի հանդիպումները օգոստոսի 13-ին են, եզրափակիչը՝ օգոստոսի 14-ին:

Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր

Թենիս, տղամարդիկ, մենախաղ, քառորդ եզրափակիչ

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 2) - Սթիվ Ջոնսոն (ԱՄՆ, 12)՝ 6:0, 4:6, 7:6

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 3) - Թոմաս Բելուչի (Բրազիլիա)՝ 2:6, 6:4, 6:2

Կեի Նիսիկորի (Ճապոնիա, 4) - Գաել Մոնֆիս (Ֆրանսիա, 6)՝ 7:6, 4:6, 7:6

Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա, 10) - 7:5, 7:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում