00:26  +04,  13 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ծանրորդ Սոնա Պողոսյանի վերջնական արդյունքը

Ռիոյի Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի կանանց 75 կգ քաշայինների A խմբի պայքարը: B խմբում հանդես եկած Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը ընդհանուր պայքարում գրավեց 10-րդ տեղը՝  երկամարտի 223 կգ արդյունքով: Պոկում վարժությունում 18-ամյա մարզուհին բարձրացրեց 97 կգ, հրում վարժությունում՝ 126 կգ: Հայտավորված էր 15 մասնակից:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Յոն Սիմ Ռիմը, որը երկամարտում ցույց տվեց 274 կգ (121+153) արդյունք:

Արծաթե մեդալը բաժին հասավ բելառուս Դարյա Նաումովային՝ 258 կգ (116+142), երրորդ տեղը գրավեց իսպանացի Լիդիա Վալենտին Պերեսը՝ 257 կգ (116+141):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ