Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան միասին ճաշել են Մանչեսթերի բրազիլական ռեստորաններից մեկում, հաղորդում է Daily Mail-ը:
Հայաստանի հավաքականի ավագի ու Պոգբայի հետ է եղել նաեւ ֆրանսիացի կիսապաշտպանի մայրը: Ֆուտբոլիստները ռեստորանից հեռացել են տաքսիով:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար այս ամռանը 42 միլիոն եվրո էր վճարել Դորտմունդի «Բորուսիային», իսկ Պոգբայի՝ Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխության գործարքը կազմելու է 105 միլիոն եվրո: Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ամենաթանկ է ֆուտբոլի պատմության մեջ:





Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի