11:02  +04,  12 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան ճաշել են բրազիլական ռեստորանում (ֆոտոշարք)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան միասին ճաշել են Մանչեսթերի բրազիլական ռեստորաններից մեկում, հաղորդում է Daily Mail-ը:

Հայաստանի հավաքականի ավագի ու Պոգբայի հետ է եղել նաեւ ֆրանսիացի կիսապաշտպանի  մայրը: Ֆուտբոլիստները ռեստորանից հեռացել են տաքսիով:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար այս ամռանը 42 միլիոն եվրո էր վճարել Դորտմունդի «Բորուսիային», իսկ Պոգբայի՝ Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխության գործարքը կազմելու է 105 միլիոն եվրո: Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ամենաթանկ է ֆուտբոլի պատմության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: