09:56  ,  12 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ֆիջիի առաջին ոսկե մեդալն Օլիմպիական խաղերում

Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերի ռեգբիի տղամարդկանց մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Ֆիջիի հավաքականը: Եզրափակիչում մրցակիցը Մեծ Բրիտանիայի թիմն էր, որը պարտվեց 7:43 հաշվով: Դա Ֆիջիի պատմության առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերում:

Բրոնզե մեդալակիր դարձավ Հարավային Աֆրիկայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում հաղթեց Ճապոնիային՝ 54:14:

Ռիո-2016, տղամարդիկ, ռեգբի-7

Եզրափակիչ

Ֆիջի – Մեծ Բրիտանիա՝ 43:7 (29:0)

Երրորդ տեղի խաղ

Ճապոնիա – ՀԱՀ՝ 14:54 (7:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում