23:04  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ռաֆայել Նադալը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նվաճել է Ռիոյի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչի ուղեգիր: Աշխարհի նախկին առաջին ռակետը երրորդ շրջանում 7:6 (7:5), 6:3 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ: Հաջորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի բրազիլացի Թոմաս Բելուչին, որը 7:6, 6:4 հաշվով պարտության է մատնել բելգիացի Դավիդ Գոֆենին:

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը: Դել Պոտրոն 6:7, 6:1, 6:2 հաշվով հաղթել է ճապոնացի Տորո Դենիելին, իսկ Բաուտիստա-Ագուտը՝ 6:4, 7:6 հաշվով հոլանդացի Ժիլ Մյուլերին:

Քառորդ եզրափակիչի եւս մեկ զույգը կազմել են բրիտանացի Էնդի Մարեյն ու ամերիկացի Սթիվ Ջոնսոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում