Չեմ զգացել, թե ինչպես կարողացա գլխավերեւումս պահել 135 կիլոգրամը, աչքերիս պատկերը սեւացել էր, ոտքերս էլ չէի զգում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց 5-րդ տեղ զբաղեցրած, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
69 կգ քաշայինների պոկում վարժությունում Եվրոպայի այս տարվա չեմպիոնը ցույց տվեց 107 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղը:
«Չգիտեմ ինչ ասեմ, ինչպես նկարագրեմ զգացողություններս, ապրումներս: Ուրախ եմ, որ կարողացա օգտագործել իմ հնարավորությունները: Հիմա արդեն չեմ հիշում, թե ինչպես եմ գլխավերեւումս պահել 135 կիլոգրամը, որովհետեւ աչքերիս դիմացը սեւացել էր, ոտքերս չէի զգում: Չէի կարողանում ֆիքսել քաշը, բայց ստացվեց: Արեցի այն, ինչ կարող էի»,- ասաց Նազիկ Ավդալյանը:
Հիշեցնենք, որ չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Յանմեյ Սյանը, որը երկամարտում հավաքեց 261 կգ՝ 116+145: Արծաթե մեդալակիր դարձավ ղազախ Ժազիրա Ժապարկուլը՝ 259 կգ (115+144): Բրոնզե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Սառա Ահմեդը՝ 255 կգ (112+143): Չորրորդ տեղը գրաված կոլումբացի Սոլիս Արբոլեդայի արդյունքն է 253 կգ (110+143):
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի