Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային չորրորդ օրվանից հետո մեդալային հաշվարկի առաջատարը դարձյալ ամերիկացիներն են: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 26 մեդալ՝ 9 ոսկե, 8 արծաթե ու 9 բրոնզե:
8 ոսկե, 3 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը: Լավագույն եռյակը եզրափակում է Հունգարիան՝ 4 ոսկի, մեկ արծաթ, մեկ բրոնզ: 4 ոսկե մեդալի է արժանացել նաեւ Ավստրալիան, որն արծաթե մեդալ չունի եւ նվաճել է նաեւ 5 բրոնզ:
Մրցումային 4 օրերին ոսկե մեդալ են նվաճել 24 երկրներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի