21:06  +04,  8 օգոստոսի, 2016

Հրաչ Բաբայանը՝ Ռիոյից. Շատ դժգոհ եմ իմ մրցելույթից

Ռիոյի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հրաչ Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր մրցելույթը:

Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Հրաչ Բաբայանը օգոստոսի 8-ին հանդես եկավ օդամուղ հրացանի 10 մետրից որակավորման փուլում: 20-ամյա հրաձիգը 50 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը՝ 621.5 (103.7, 102.1, 104.0, 105.5, 104.3, 101.9)  արդյունքով:

«Շատ դժգոհ եմ իմ մրցելույթից: Հնարավորություն ունեի լավ արդյունք ցույց տալու, ուղղակի չստացվեց»,- ասաց Հրաչ Բաբայանը:

Հրաչ Բաբայանը լքեց հետագա պայքարը Օլիմպիական խաղերում: Եզրափակիչ դուրս եկան լավագույն 8 հրաձիգները: Որակավորման փուլի հաղթող դարձավ իտալացի Նիկոլո Կամպարին, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 630.2: Կամպարին առաջինն էր նաեւ եզրափակիչում: Փոխչեմպիոն դարձավ ուկրաինացի Սերգեյ Կուլիշը, բրոնզե մեդալակիր՝ ռուսաստանցի Վլադիմիր Մասլեննիկովը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ