21:06 8 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հրաչ Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր մրցելույթը:
Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Հրաչ Բաբայանը օգոստոսի 8-ին հանդես եկավ օդամուղ հրացանի 10 մետրից որակավորման փուլում: 20-ամյա հրաձիգը 50 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը՝ 621.5 (103.7, 102.1, 104.0, 105.5, 104.3, 101.9) արդյունքով:
«Շատ դժգոհ եմ իմ մրցելույթից: Հնարավորություն ունեի լավ արդյունք ցույց տալու, ուղղակի չստացվեց»,- ասաց Հրաչ Բաբայանը:
Հրաչ Բաբայանը լքեց հետագա պայքարը Օլիմպիական խաղերում: Եզրափակիչ դուրս եկան լավագույն 8 հրաձիգները: Որակավորման փուլի հաղթող դարձավ իտալացի Նիկոլո Կամպարին, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 630.2: Կամպարին առաջինն էր նաեւ եզրափակիչում: Փոխչեմպիոն դարձավ ուկրաինացի Սերգեյ Կուլիշը, բրոնզե մեդալակիր՝ ռուսաստանցի Վլադիմիր Մասլեննիկովը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.