ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով մրցել է ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ արդեն 29-րդ րոպեին համաձայնել է ոչ ոքի արդյունքի:
Ոչ ոքի են ավարտվել նաեւ հնդիկ Վիշվանաթան Անանդ - ամերիկացի Հիկարու Նակամուրա, բուլղարացի Վեսելին Տոպալով - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ, հոլանդացի Անիշ Գիրի - չինացի Դին Լիրեն դիմակայությունները:
Շարունակվում է առաջին երկու տուրերում պարտություն կրած ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ մեկ միավոր ունեցող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի պարտիան:
Երեք տուրից հետո Լեւոն Արոնյանը 2 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-ական միավոր ունեն նաեւ Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Տոպալովը:՚
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը պաշտպանում է անցած տարի այս մրցաշարում նվաճած հաղթողի տիտղոսը: Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, երկրորդ տուրում սպիտակներով հաղթել էր Պյոտր Սվիդլերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի