02:28 8 օգոստոսի, 2016ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով մրցել է ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ արդեն 29-րդ րոպեին համաձայնել է ոչ ոքի արդյունքի:
Ոչ ոքի են ավարտվել նաեւ հնդիկ Վիշվանաթան Անանդ - ամերիկացի Հիկարու Նակամուրա, բուլղարացի Վեսելին Տոպալով - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ, հոլանդացի Անիշ Գիրի - չինացի Դին Լիրեն դիմակայությունները:
Շարունակվում է առաջին երկու տուրերում պարտություն կրած ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ մեկ միավոր ունեցող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի պարտիան:
Երեք տուրից հետո Լեւոն Արոնյանը 2 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-ական միավոր ունեն նաեւ Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Տոպալովը:՚
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը պաշտպանում է անցած տարի այս մրցաշարում նվաճած հաղթողի տիտղոսը: Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, երկրորդ տուրում սպիտակներով հաղթել էր Պյոտր Սվիդլերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.