00:47  ,  7 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հովհաննես Դավթյանին հաղթած Մուդրանովը նվաճեց Ռուսաստանի առաջին ոսկին

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց ձյուդոիստ Բեսլան Մուդրանովը:

60 կգ քաշային կարգի եզրափակիչում ռուսաստանցին հաղթեց ղազախ Յոդլոս Սմետովին:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Բեսլան Մուդրանովը յուկոյով հաղթել էր Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանին, որն իր առաջին գոտեմարտում ուժեղ էր գտնվել ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերից: Դավթյանը բավարարվեց 9-րդ տեղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ