14:33  ,  3 հուլիսի, 2012

Ֆորմուլա-1-ի թեստ-արշավորդը հոսպիտալացվել է

Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան բրիտանական Դաքսֆորդում կայացած թեստային մեկնարկի ժամանակ վթարի է ենթարկվել:

Մարիա դե Վիլոտան վերջին մեկնարկի ժամանակ կորցրել է կառավարումը եւ նրա բոլիդը բախվել է բեռնատարին: Արշավորդը հոսպիտալացվել է: Նախնական տվյալներով, նա ծանր վիճակում է: Հետագա օգնության համար Դե Վիլոտան տեղափոխվել է Էդենբրուքի հիվանդանոց, հաղորդում է BBC-ն:

«Մարուսյայի» նոր բոլիդի թեստերը պետք է մեկնարկեն երկու օրից նույն Դաքսֆորդում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում