14:33 3 հուլիսի, 2012Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան բրիտանական Դաքսֆորդում կայացած թեստային մեկնարկի ժամանակ վթարի է ենթարկվել:
Մարիա դե Վիլոտան վերջին մեկնարկի ժամանակ կորցրել է կառավարումը եւ նրա բոլիդը բախվել է բեռնատարին: Արշավորդը հոսպիտալացվել է: Նախնական տվյալներով, նա ծանր վիճակում է: Հետագա օգնության համար Դե Վիլոտան տեղափոխվել է Էդենբրուքի հիվանդանոց, հաղորդում է BBC-ն:
«Մարուսյայի» նոր բոլիդի թեստերը պետք է մեկնարկեն երկու օրից նույն Դաքսֆորդում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.