15:31  ,  31 հուլիսի, 2016

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը 5-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հուլիսի արդյունքներով, հրապարակել է օգոստոսի 1-ի դրությամբ համաշխարհային դասակարգման աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հուլիսին պարտիա չի ունեցել եւ մնացել է 5-րդ տեղում: Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է:

ՖԻԴԵ, համաշխարհային դասակարգում

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2857), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2819), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2807), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2792), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2791), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2771), Վիշվանաթան Անանդ, (Հնդկաստան, 2770), Անիշ Գիրի (Հոլանդիա, 2769), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2769):

Հայաստանի ներկայացուցիչներից 100 ուժեղագույնների թվում են նաեւ Վլադիմիր Հակոբյանը (62-րդ, 2675), Գաբրիել Սարգսյանը (70-րդ, 2670), Սերգեյ Մովսեսյանը (79-րդ, 2666):

Երկրների դասակարգման աղյուսակում Հայաստանը 7-րդն է՝ զիջելով Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Հնդկաստանին եւ Ֆրանսիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով