15:31 31 հուլիսի, 2016Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հուլիսի արդյունքներով, հրապարակել է օգոստոսի 1-ի դրությամբ համաշխարհային դասակարգման աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հուլիսին պարտիա չի ունեցել եւ մնացել է 5-րդ տեղում: Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
ՖԻԴԵ, համաշխարհային դասակարգում
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2857), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2819), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2807), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2792), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2791), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2771), Վիշվանաթան Անանդ, (Հնդկաստան, 2770), Անիշ Գիրի (Հոլանդիա, 2769), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2769):
Հայաստանի ներկայացուցիչներից 100 ուժեղագույնների թվում են նաեւ Վլադիմիր Հակոբյանը (62-րդ, 2675), Գաբրիել Սարգսյանը (70-րդ, 2670), Սերգեյ Մովսեսյանը (79-րդ, 2666):
Երկրների դասակարգման աղյուսակում Հայաստանը 7-րդն է՝ զիջելով Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Հնդկաստանին եւ Ֆրանսիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.