Մոսկվայում անցկացվող կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականը թիջի ոճում նվաճել է չորս ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:
Չեմպիոնական տիտղոսներ են նվաճել 55 կգ քաշային Հայկ Գասպարյանը (17-19 տարիքային խումբ), 70 կգ քաշային Դավիթ Կասումյանը (17-19), 50 կգ քաշայիններ Ալբերտ Թորոսյանն ու Վարդգես Մանասյանը (19+): Աշխարհի փոխչեմպիոն է դարձել 55 կգ քաշային Համիկ Քոչարյանը (19+):
Երրորդ տեղ են գրավել 65 կգ քաշային Էդուարդ Հակոբյանը (17-19) եւ 60 կգ քաշային Աշոտ Հարությունյանը (19 +):
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Հարությունյանը, մարզիչն է Դավիթ Գրիգորյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:
Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից





Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի