16:22 12 հուլիսի, 2016Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռիկարդու Կուարժեման կատակել է, որ Ֆրանսիայում նվաճած ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը վաճառելու է:
«Եթե մեդալն, իրոք, ոսկուց է, ապա ես կվաճառեմ այն: Մեզ քննադատու՞մ էին ձանձրալի խաղի համար, նախորդ գիշերը ես չտեսա այդպիսի մարդկանց: Հուսով եմ՝ նրանց կհաջողվի վաճառել շատ գրքեր: Չնայած գրքերի վաճառքի մեծ վարկանիշը չի նշանակում, որ նրանք ֆուտբոլի մասին գիտեն ավելին, քան մյուսները»,- Կուարեժմայի խոսքը մեջբերում է O Jogo-ն:
Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.