01:03  ,  12 հուլիսի, 2016

Կուարժեմա. Միայն մեկ ֆուտբոլիստ է աշխարհում հիացնում ինձ

Ֆուտբոլի Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռիկարդու Կուարժեման հայտարարել է, որ աշխարհում կա իրեն հիացնող միայն մեկ ֆուտբոլիստ:

«Ռոնալդուին չխոչընդոտեց նույնիսկ վնասվածքը: Նա շարունակեց ոգեւորել եւ աջակցել թիմին: Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, որը հիացնում է ինձ: Եվ դա ես ասում ոչ այն պատճառով, որ ընկերներ ենք:

Պորտուգալիայի հավաքականն ունի փառահեղ ավագ, որի հետ խաղալը մեծ պատիվ է: Բոլոր պորտուգալացիները պետք է հիանան նրանով: Ռոնալդուին քննադատողները լավ չեն ճանաչում նրան: Նա արժանի է իր բոլոր նվաճումներին»,- Կուարեժմայի խոսքը մեջբերում է abola-ն:

Ֆրանսիայի դեմ  եզրափակիչ հանդիպման 25-րդ րոպեին Ռոնալդուին փոխարինեց հենց Ռիկարդո Կուարեժման: Պորտուգալացիները հաղթեցին լրացուցիչ ժամանակում Էդերի խփած գոլի շնորհիվ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս