Ֆուտբոլի Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռիկարդու Կուարժեման հայտարարել է, որ աշխարհում կա իրեն հիացնող միայն մեկ ֆուտբոլիստ:
«Ռոնալդուին չխոչընդոտեց նույնիսկ վնասվածքը: Նա շարունակեց ոգեւորել եւ աջակցել թիմին: Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, որը հիացնում է ինձ: Եվ դա ես ասում ոչ այն պատճառով, որ ընկերներ ենք:
Պորտուգալիայի հավաքականն ունի փառահեղ ավագ, որի հետ խաղալը մեծ պատիվ է: Բոլոր պորտուգալացիները պետք է հիանան նրանով: Ռոնալդուին քննադատողները լավ չեն ճանաչում նրան: Նա արժանի է իր բոլոր նվաճումներին»,- Կուարեժմայի խոսքը մեջբերում է abola-ն:
Ֆրանսիայի դեմ եզրափակիչ հանդիպման 25-րդ րոպեին Ռոնալդուին փոխարինեց հենց Ռիկարդո Կուարեժման: Պորտուգալացիները հաղթեցին լրացուցիչ ժամանակում Էդերի խփած գոլի շնորհիվ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 11 սեպտեմբերի
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի