23:51  ,  11 հուլիսի, 2016

Անրի. Նոր ձեւաչափը «սպանեց» Եվրո-2016-ի խմբային փուլը

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Թիերի Անրին քննադատել է Եվրոպայի առաջնությունը 24 թիմերի մասնակցությամբ անցկացնելու ձեւաչափը, որը գցում է խմբային փուլի դիտարժանությունը:

«Եթե թույլ եք տալիս խմբում երրորդ տեղ գրաված թիմին դուրս գալ փլեյ-օֆֆ, ապա թիմերը գիտեն, որ դրա համար բավարար կլինի նաեւ երեք ոչ ոքին: Ես ուրախ էի տեսնել Ալբանիայի հաղթանակը, Իսլանդիայի մրցելույթը քառորդ եզրափակիչում, բայց կարծում եմ՝ նոր ձեւաչափը «սպանեց» Եվրո-2016-ի խմբային փուլը»,- Անրիի խոսքը մեջբերում է BBC-ն:

2020թ. Եվրոպայի առաջնությանը եւս մասնակցելու է 24 հավաքական, 2024թ. առաջնության ձեւաչափը դարձյալ կլինի քննարկման առարկա:

Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Պորտուգալիայի հավաքականը երրորդ տեղից է հաղթահարել խմբային փուլը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով