21:49  ,  11 հուլիսի, 2016

Պորտուգալիայի նախագահը պետական շքանշանով պարգեւատրել է Եվրոպայի չեմպիոններին

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան ընդունել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին եւ պարգեւատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար երրորդ աստիճանի շքանշանով, հաղորդում է abola-ն:

Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում Էդերի խփած գոլի շնորհիվ հաղթել է Ֆրանսիայի հավաքականին:

Պորտուգալիան առաջին անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով